ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 8-ին ուշագրավ իրավիճակ է եղել Գյումրիում։
ArmLur.am-ին ականատեսները պատմել են, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր թիմակիցների հետ գտնվել է Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի հուշաքարի պուրակում։ Արդյունքում, ականատեսները տեսել են, որ Ղուկասյանը ոտքով հարվածել ու կոտրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի կողմից ուղարկված ծաղկեպսակը։
Միգուցե այս քայլով Վարդան Ղուկասյանը փորձել է օգտվել Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքում առկա իրավիճակից, մասնավորապես այն, որ նրա որդին կալանավորված է։ Եվ այս քայլով Ղուկասյանը փորձել է իր առավելությունը ընդգծել կամ որեւէ բան հասկացնել Բալասանյաններին։
Այս հարցի պատասխանը ArmLur.am-ը փորձեց ճշտել անձամբ Վարդան Ղուկասյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան