Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսում է նոր աշխատատեղեր ստեղծելու մասին, այդ ժամանակահատվածում ավելանում է գործազրկության թիվը։
Դեռ 2024 թվականի սեպտեմբեր ամսին Կենտրոնական բանկն ահազանգել է գործազրկության աճի մասին, որը պայմանավորել է աշխատանքի պայմանների խստացմամբ և գործող աշխատատեղերի ֆորմալացմամբ։
ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2024 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին քանի՞ մարդ է աշխատանք փնտրել և նրանցից քանի՞սն է եղել գործազուրկ։
Այսպիսով, 2024 թվականի հունվար ամսին աշխատանք է փնտրել 63․546 մարդ, որոնցից 45․724-ը եղել է գործազուրկ։
Փետրվար ամսին աշխատանք է փնտրել 63․365 մարդ, որոնցից 45․658-ը գործազուրկ։
Մարտ ամսին աշխատանք է փնտրել 63․932 մարդ, որոնցից 45․667-ը գործազուրկ։
Ապրիլ ամսին աշխատանք է փնտրել 64․113 մարդ, որոնցից 44․594-ը գործազուրկ։
Մայիս ամսին աշխատանք է փնտրել 63 524 մարդ, որոնցից 43․294-ը գործազուրկ։
Հունիս ամսին աշխատանք է փնտրել 62․525 մարդ, որոնցից 42․213-ը գործազուրկ։
Հուլիս ամսին աշխատանք է փնտրել 61․626 մարդ, որոնցից 41․292-ը գործազուրկ։
Օգոստոս ամսին աշխատանք է փնտրել 61․443 մարդ, որոնցից 41․007-ը գործազուրկ։
Սեպտեմբեր ամսին աշխատանք է փնտրել 60․835 մարդ, որոնցից 40․446-ը գործազուրկ։
Հոկտեմբեր ամսին աշխատանք փնտրողների թիվը ավելի քիչ է եղել։ Աշխատանք փնտրողների թիվը 2024 թվականի հոկտեմբեր ամսին եղել է 59․241-ը, որոնցից 39․829-ը գործազուրկ։
ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից նաև տեղեկացավ, որ աշխատանք փնտրողներն ավելի շատ եղել են կանայք։
Աշխատանք փնտրողների տարիքային շեմը եղել է 35-44-ը, այդ թվում՝ աշխատանք փնտրող կանանց տարիքային շեմը 31, իսկ տղամարդկանցը՝ 29։
Աշխատանքի համար խորհրդատվություն տարեսկզբից ստացել է 72․324 մարդ, որոնցից 6․115-ը հոկտեմբեր ամսվա ընթացքում։
Աշխատանքի և զբաղվածության օրենսդրության հարցերով խորհրդատվություն ստացել է 48․471 մարդ, մասնագիտական կողմնորոշման համար խորհրդատվություն ստացել է 13․736 մարդ, զբաղվածության ծրագրերի համար խորհրդատվություն ստացել է 43․641 մարդ, աշխատանքային փոփոխման համար խորհրդատվություն ստացել է 6․412 մարդ։
Ամեն դեպքում ստացվում է այնպես, որ գործազրկություն ՀՀ-ում կա և շարունակվում է, սակայն ինչքան կշարունակվի և էլ ինչ պատճառներով՝ հայտնի չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան