ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են նշում Ամանորն իսպանացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե յուրաքանչյուր երկիր Ամանորը դիմավորելու իր ավանդույթներն ունի: Այ օրինակ Իսպանիայում դեկտեմբերի 24-ին, ճրագալույսին հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները և երգում, պարում, ուրախանում։ Երեխաները ստանում են նաև սիմվոլիկ նվերներ։ Այն կոչվում է «Սագա թիո», նա մի փոքրիկ փայտիկ է, որի վրա նկարված է մարդկային դեմք։ Նա ունի երկու ոտք և ծածկված է ծածկոցով։ Նրան պատրաստում են երեխաները և հավատում, որ «Սագա թիոն» նրանց այդ տարի շատ նվերներ կբերի։ Գիշերը ժամը երկուսին իսպանացիները հավաքվում են աքլորի ծեսին, որովհետև հենց ավանդույթի համաձայն աքլորն է առաջինը տեսել Քրիստոսի ծնունդը և այդ լուրը տարածել աշխարհով մեկ։

Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին միմիայն ընտանիքի անդամների հետ։ Տունը ամպայման լուսավորում են նավթե լապտերներով։ Սեղանին դնում են բազմապիսի քաղրավենիքեր և ծովամթերքներ։ Իսկ կարևոր ուտեստը սնկով հնդկահավն է:

Իսպանացիները դեկտեմբերի 31-ի գիշերը հավաքվում են կենտրոնական հրապարակում և սպասում զանգերի ղողանջին։ Ասում են, եթե ուզում ես առողջ, հարուստ ու երջանիկ լինես, պետք է հասցնես ուտել 12-խաղողի հատիկ, այնինչ այս ավանդույթը ձևավորվել է 19-րդ դարի վերջում:  Այս սովորույթի հեղինակները խաղողագործներն են եղել, որոնք այս կերպ փորձում էին տարեվերջին ավելի շատ խաղող վաճառել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս