Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Հոբարթի WTA մրցաշարի հետագա պայքարից:
Կանանց մենախաղի կիսաեզրափակչում Ավանեսյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Մաքարթնի Կեսլերի հետ: Մոտ 2 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջեց երեք սեթից հետո` 4:6, 6:3, 6:4 հաշվով:
Հաջորդիվ Էլինա Ավանեսյանը հունվարի 12-ից հանդես կգա Ավստրալիայի բաց առաջնությունում:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։