Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանները նշանավորվում են նաև տիեզերքում։ Այս մասին հայտնում են «Եղիշե Չարենցի տուն-թանգարան»-ից:

«Ի նշանավորումն թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանի՝ պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի միջնորդությամբ Ղազախստանի Բայկոնուր քաղաքի տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը։

Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս