ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, ի՞նչ ա նշանակում՝ երեխես կամ կնիկս ա՝ կարամ ծեծեմ. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաներ կան, որ կրթությունից դուրս են մնում ամենատարբեր հանգամանքներից ելնելով, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է հասկանանք, թե ընտանիքների կողմից մանկական աշխատանքը ինչքանով է երեխաներին կանխարգելում պատշաճ կրթություն ստանալուց ու կրթության հասանելիության իրավունքից»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ժողովդրավարական հասարակության մեջ լիարժեքորեն հարգվում է անձնական ու ընտանեկան կյանքի անձռենմխելիությունը, բայց, մյուս կողմից, երբ այնտեղ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք օբյեկտիվորեն ու սուբյեկտիվորեն դուրս են գալիս ընտանիքի տիրույթից, պետությունը պետք է միջամտելու գործիքներ ունենա։

«Սա պետական անվտանգության ու զարգացման օրակարգի անբաժանելի մաս է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս