Սերժ Սարգսյանը երեկ Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Նիստում քննարկվել են Հայաստանում քաղաքացիական պաշտպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների ու զարգացման հայեցակարգային փաստաթղթեր:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ խնդիր կա Հայաստանում, որ առաջնահերթ պետք է քննարկվեր Անվտանգության խորհրդի նիստում: Նշե՛ք երկու խնդիր:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցն այնքան արդիական է, որ իր մեջ պարունակում է բազմաթիվ էլեմենտներ: Իսկ որպես առավել կարեւոր` պետք է նշել աշխատատեղերի բացակայության հարցը, հանրապետությունում պետք է վերացվի մենաշնորհը, կարեւոր եւ անհանգստացնող է նաեւ արտագաղթի խնդիրը: Ես կարծում եմ, որ ընտրությունների նախաշեմին պետք է այս իշխանությունն անի ամեն ինչ, որ երկրում ապահովի արդար ու թափանցիկ ընտրություններ: Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության բնագավառին, նշեմ, որ հնարավորինս պետք է անել ամեն ինչ, որ էլ ավելի ամրապնդվի Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական, քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը եւ նման շատ կարեւոր մի շարք այլ խնդիրներ:
ՀԿԿ երկրորդ քարտուղար
ՊԱՏԱՍԽԱՆ. Այնքան հարցեր կան այսօր, որ անվտանգության խորհրդի նիստում պետք է դրվի քննարկման: Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է քննարկման դրվեն իշխանություն-ժողովուրդ հարաբերության հարցը, երկրորդ` պետք է քննարկվի արդար կառավարման համակարգի հարցը, եւ երրորդ` սոցիալական արդարության հարցը:
ՍԴՀԿ վարչության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ շատ են այն խնդիրները, որոնք պետք է քննարկվեն Անվտանգության խորհրդի նիստում: Որպես այդպիսին` հարկ է նշել Ղարաբաղի խնդիրը, ներքին անկայուն վիճակը եւս լուրջ է, քանի որ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում իշխանության ներսում: Կարեւոր խնդիր է նաեւ արտաքին աշխարհի կողմից արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաեւ կարեւոր է անվտանգության, արտագաղթի եւ արդար ու թափանցիկ ընտրությունների խնդիրը:
ՀԱԿ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Այսօր Հայաստանում կան բազում խնդիրներ, որոնք առաջնահերթ պետք է քննարկվեն Անվտանգության խորհրդի նիստում: Եւ որպես օրինակ` կարելի է նշել արտագաղթի, նորմալ ընտրական համակարգ ձեւավորելու խնդիրները, ընդդիմությանը համապատասխան լիազորություններ տալու խնդիրը, արդարադատության համակարգի խնդիրը, ինչպես նաեւ իշխանության մեջ իշխանությունը բիզնեսից տարանջատելու խնդիրը: Կարծում եմ` էնքան շատ են խնդիրները, որ կարելի է անվերջ թվարկել:
ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության անդամ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ