Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ շնորհավորել է Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։
Ակնկալում եմ շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում՝ ներառյալ Եվրոպական միությունում»,-գրել է Միրզոյանը: