ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արարատ մարզի Վեդի քաղաքում գործող մասնաճյուղը։ Վեդի մասնաճյուղը
համապատասխանեցվել է ժամանակակից, թվային նորարար լուծումներով չափանիշներին։ Բանկում առկա է հերթի
էլեկտրոնային կառավարման համակարգ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս
իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի և կոմունալների վճարումներ:

Ֆասթ Բանկի Վեդի մասնաճյուղի կառավարիչ Լիլիթ Սարգսյանն ասել է․ «Սրահը հագեցած է նոր և ժամանակակից
սարքավորումներով հաճախորդներին ավելի արագ և ավելի հարմարավետ սպասարկելու համար: Ինչպես նախկինում,
այնպես էլ հիմա շարունակելու ենք աշխատել 24/7 գրաֆիկով, որպեսզի բանկային բոլոր ծառայությունները
հասանելի լինեն ցանկացած պահի»:

Ֆասթ Բանկը շարունակում է նոր մասնաճյուղերի բացումը և արդեն իսկ գործող մասնաճյուղերի
վերաբրենդավորման գործընթացն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված
է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն նախորդ տարի տոնել է ստեղծման
30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




Լրահոս