Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանկեն Թեոյին՝ Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Ջերմ շնորհավորանքներս Ֆրանկեն Թեոյին Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։
Քանի որ Հայաստանը և Բելգիան սերտ համագործակցության ուղի են բռնում, ակնկալում եմ պաշտպանության ոլորտում մեր երկկողմ կապերի ամրապնդում»,- գրել է Սուրեն Պապիկյանը: