ԱՄՆ ավելի քան 40 հազար ծառայողներ համաձայնել են ազատվել աշխատանքից մինչեւ սեպտեմբեր վճարվելու պայմանով. WSJ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դաշնային կառավարության ավելի քան 40 հազար աշխատակիցներ համաձայնել են աշխատանքից ազատվել՝ մինչեւ սեպտեմբեր աշխատավարձերի վճարման դիմաց։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։

Նրա տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ հինգշաբթի օրվա վերջին նման առաջարկին համաձայնածների թիվը զգալիորեն ավելին կլինի։ Մինչեւ փետրվարի 6-ի ժամը 23:59-ը կարելի է ութ ամսվա աշխատավարձի դիմաց ազատման դիմում ներկայացնել։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ դաշնային կառավարության ավելի քան 20 հազար աշխատակից՝ պետական ​​աշխատողների մոտ 1 տոկոսը, համաձայնել է լքել պաշտոնը նման պայմանով։ Պարբերականի տեղեկացմամբ՝ Թրամփը եւ նրա կառավարության արդյունավետության հարցերով խորհրդական Իլոն Մասկը հույս ունեն, որ այս նախաձեռնությունը կկրճատի դաշնային աշխատուժի մինչեւ 10 տոկոսը։




Լրահոս