![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/hNaNi9rVIuvMb6TrArCFccHJLfbu8fsIWtKR0cNe.jpg)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու Էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
Պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը:
Աշխատանքներ կտարվեն բժիշկների կողմից դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը պատշաճ իրականացնելու համար:
Այս թեմայով նախարարն այսօր աշխատանքային հանդիպում կունենա նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: