Armenian text to speach

Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը կցուցադրվի Բեռլինալեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆրանս-հայկական համատեղ արտադրության վավերագրական ֆիլմն ընդգրկվել է 75-րդ Բեռլինալե միջազգային կինոփառատոնի Forum ծրագրում՝ դառնալով հայ կինոմշակույթը ներկայացնող կարևոր ֆիլմերից մեկը։

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտնում է, որ կինոնկարի ցուցադրման համաշխարհային պրեմիերան կկայանա փետրվարի 16-ին։ Ֆիլմի ստեղծագործական թիմը գլխավորում են պրոդյուսերներ Սելին Լուազոն (Ֆրանսիա), Թամարա Ստեփանյանը (Հայաստան) և Կարինե Սիմոնյանը (Հայաստան)։

Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1212017




Լրահոս