
Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը մարտի 1-ից «Մարգարա» անցակետի բացման մասով տեղեկություն չունի, բայց նաև տեղյակ են, որ ՀՀ վարչապետի հետ այց է եղել «Մարգարա» սահմանային այդ անցակետ, շինարարական աշխատանքներն ավարտված են, բացմանը պատրաստ է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ բացումը քաղաքական որոշում է, որը կախված չի միայն ՀՀ դիրքորոշումից։
«Որևէ հստակեցում չկա, կամ առնվազն ես դրանց չեմ տիրապետում»-հավելեց նա։