
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Այդ հարցը Անկարայում բանակցությունների ժամանակ քննարկել են Վրաստանի արտգործնախարարներ Մակա Բոչորիշվիլին և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և տրանսպորտային էներգետիկ համագործակցության խորացման հեռանկարները։
«Նշվել է Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։
Բացի դրանից, հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ռազմավարական գործընկերության հարթակի կարևորությանը, որի շրջանակում երեք երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի Թուրքիայում։
Ընդգծվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և Հարավային գազային միջանցքի նախագծերի կարևորությունը՝ հաշվի առնելով «Միջին միջանցք» հայեցակարգը։
Մակա Բոչորիշվիլին իր գործընկերոջը հրավիրել է հարմար ժամանակ այցելել Վրաստան»,- հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։