Բավրայում դպրոցի նոր շենք կկառուցվի․ 3 հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 6-ի նիստում Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Բավրայում նախատեսվում է կառուցել դպրոցի նոր շենք, որի համար էլ անհրաժեշտություն է առաջացել հիշյալ հողամասի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:

Կառուցումն իրականացվելու է հասարակական նշանակության կառուցապատման համար նախատեսված՝  սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող 3 հողամասերի տարածքում: Այդ 3 հողամասերից 2-ի սեփականատերերը ցանկանում են իրենց պատկանող հողամասերը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:

Իսկ հողամասերից 3-րդի նկատմամբ (մակերեսը՝ 3850 քմ, սեփականատեր՝ Շուշանիկ Փայլակի Իվանյան), առկա է 504 665 ՀՀ դրամի պահանջի չափով Հարկադիր կատարման ծառայության կողմից կիրառված արգելանք,  ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված հողամասի նկատմամբ կիրառել հանրության գերակա շահ ճանաչելու մասին կարգավորումները:




Լրահոս