Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ապրիլի 10-ի իր հերթական նիստում քննարկել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Սահմանադրության 55 հոդվածի 4/ կետի հիման վրա վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցություն անցկացնելու կապակցությամբ:
«Հայ Ազգային Կոնգրեսը արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012 թվականի խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ: Այս անգամ նույնպես խմբակցությունը որեւէ իմաստ չի տեսնում նման հանդիպման մեջ:
Հայաստանում նախեւառաջ պետք է անցկացվեն ազատ եւ արդար նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ինչը թույլ կտա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով ձեւավորել ժողովրդի կողմից ընտրված եւ նրան հաշվետու իշխանություն»,- ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: