
Կարծում եմ՝ իշխող մեծամասնությունը համաձայնություն կտա դատախազի՝ ինձ մանդատից զրկելու միջնորդությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգին են, որոնք իրավաբաններ են և որոնք կարող են այս կամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսներն այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն և, հետևաբար, պետք է հնարավորություն տան դատախազությանը և իրավապահ մյուս մարմիններին՝ սկսելու գործընթաց, պարզելու՝ թե ինչ է տեղի ունեցել»,- նշել է Աղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։