ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ-ում օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրած Դավիթ Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում մի սենսացիոն բացահայտում է արել: Նա ասել է, որ գործարարների մուտքը խորհրդարան արգելող Սահմանադրական պահանջը «պոստսոցիալիստական  երեւույթ է, եւ որեւէ այլ երկիր` ավանդական ժողովրդավարության, որպես կանոն, դրա մասին չի խոսում»: Ուշագրավն այն է, որ այս հայտարարությամբ Դ.Հարությունյանը փաստացի որոշ հիմքեր է ստեղծում հաջորդ գումարման ԱԺ-ում որոշ գործարարների մուտքը չբացառելու համար: Բայց ի տարբերություն նրա, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, ծանոթանալով ԱԺ ոչ լեգիտիմության մասին Կոնգրեսի հայտնի փաստաթղթին, որտեղ կար գործարարությամբ զբաղվող 76 պատգամավորի ցանկը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ նրանց կարելի է ընդհուպ մինչեւ դատապարտել` Սահմանադրության պահանջը ոտնահարելու համար: 




Լրահոս