Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի․ Ավինյանը զգուշացրեց՝ քանդվելու են բոլոր ապօրինի շինությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապօրինի շինարարություն մեր քաղաքում չի կարող լինել․ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ապօրինի շինարարության պատճառով է, որ այսօր այգիներում կան տարատեսակ շինություններ, որոնց տերերը հետո փորձում են պայքարել դրանք սեփականացնելու համար, երբ քաղաքապետարանը փորձում է մաքրել այգիներից այդ շինությունները։ Տարատեսակ կրպակները, որոնք մայթ են փակում, տարբեր դատական պրոցեսներ են հարուցում Երևանի քաղաքապետարանի դեմ»,- նշել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ պատասխանը կոշտ է լինելու։

Ավինյանը նշեց, որ առողջ մտածելակերպ չէ, նորմալ չէ, երբ մարդը մտածում է՝ ոնց անի․ բակի անկյունն իրենով անի․

«Փողի գողը գող է, հողի գողը գող չէ՞, հողի գողն էլ է գող և, առհասարակ, համայնքային հողի վրա կառուցապատվող որևէ շինություն ամենակոշտ ձևով քանդվելու է»,- նշեց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս