Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է պորտուգալացի Տուլիպան։
«Անվանի մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի, տարբեր տարիների գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմեր:
Տուլիպան առավել հայտնի է 2017-2020 թվականներիմ «Պորտուի» երիտասարդական թիմերի զարգացման գործում իր անգնահատելի աշխատանքով:
Մասնագետի նախորդ ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսին» էր»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Վարդան Մինասյանի հեռանալուց հետո։





























