Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ադոլֆ Բերգհոֆերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական՝ 12-րդ նիստին մասնակցելու նպատակով:Ողջունելով հյուրին` Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրան ատոմային անվտանգության հարցերով Հայաստանին զգալի օժանդակություն ցուցաբերելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքը և ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը:ՀՀ նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքներին, կայանի հետագա շահագործման և նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին:Կառավարության ընդունելությունների տանը Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով, որից հետո ելույթ է ունեցել  նաեւ ԱԷԱԽ  նախագահ Ադոլֆ Բերգհոֆերը: Նիստում զեկույցով հանդես են եկել նաև ,ՀԱԷԿե ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը՝ ,Հայկական  ատոմային  էլեկտրակայանի  գործունեությունըե թեմայով և ՀՀ Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի  նախագահ   Աշոտ Մարտիրոսյանը, ով ներկայացրել է Հայաստանի միջուկային  անվտանգությունը   կարգավորող մարմնի հաշվետվությունը՝  2010-2011թթ.   ժամանակահատվածի  համար: Զեկույցներին հաջորդել է ներկայացված հարցերի շուրջ քննարկում: 




Լրահոս