ՀԱՄ ԷԼ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին նախագահ, այժմ արդեն ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանին նոր աշխատասենյակ են հատկացրել. այն գտնվում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակի դեմ-դիմաց: Արդեն հայտնվել է նաեւ համապատասխան ցուցատախտակը` «ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյան» վերտառությամբ: Իսկ ամենաուշագրավն այն է, որ խորհրդարանում նրա մասին խոսելիս դեռ արտահայտվում են «նախագահը» տերմինով:
Ի դեպ, երեկ արդեն ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի մեծադիր լուսանկարը հայտնվել էր խորհրդարանի երրորդ հարկի միջանցքում: Այսուհետ Հովիկ Աբրահամյանը կժպտա Լեւոն Տեր-Պետրոսյանի, Բաբկեն Արարքցյանի, Կարեն Դեմիրճյանի նկարների կողքին:




Լրահոս