Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը միաձայն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները: Փաստաթուղթը ստորագրել է խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը, այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Բանաձևում նշվում է, որ Իսրայելի վերջին հարձակումներն Իրանի դեմ սրում են տարածաշրջանային լարվածությունը և մեծացնում լայնամասշտաբ հակամարտության վտանգը: Խորհրդարանականները գտնում են, որ Գազայում հազարավոր քաղաքացիական անձանց զոհվելուց հետո Իրանի դեմ հարձակումները վկայում են Իսրայելի՝ տարածաշրջանային խաղաղությանը հակառակ քաղաքականության մասին: Այն դատապարտել է ինչպես Իրանի դեմ Իսրայելի վերջին հարձակումները, այնպես էլ Գազայի բնակչության դեմ շարունակվող ռազմական գործողությունները՝ որակելով դրանք որպես ցեղասպանություն:
Անի Վարդանյան




















































































