«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադառնալով շարժման աջակիցներին բերման ենթարկելուն՝ ասաց․
«Արդեն երկու ժամ է՝ տեղեկություններ են հասնում, որ ՀՀ ողջ տարածքում երկու տասնյակից ավելի ակտիվիստների, ՀՅԴ տարածքային գրասենյակների ներկայացուցիչների են բերման ենթարկել, տներն են խուզարկել։ Սա Թուրքիայում գտնվող անձի վախերի արտահայտությունն է, որն արտացոլվում է ոստիկանական ռեպրեսիաների տեսքով․․․ Երևի վախենում է վերադաձին ինչ-որ բաներ տեղի ունենան ու հիմիկվանից սկսել են որոշակի հալածանքներ ձեռնարկել։ Մեզ դրանով չեն վախեցնելու»։
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































