Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ստորագրել է հրաման, որով Իրանի կենտրոնական բանկը և մի շարք այլ կառույցներ հայտարարվել են, որպես ահաբեկչական կազմակերպություններ:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Իսրայելի հետախուզական ծառայության խնդրանքով, Կացը ահաբեկչական կազմակերպություններ և գործիչներ է հայտարարել ևս երկու իրանական բանկի, Իրանի զինված ուժերին կից ընկերությանը և երեք բարձրաստիճան պաշտոնյայի:
Նախարարությունը նշում է, որ հրամանը «նպատակ ունի թիրախավորել իրանական ռեժիմի ահաբեկչության ֆինանսավորման համակարգի սիրտը, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջոցով գործում, ֆինանսավորում և զինում է ահաբեկչական խմբավորումներին ողջ Մերձավոր Արևելքում:
Կենտրոնական բանկից բացի, Իսրայի ՊՆ -իհրամանով ահաբեկչական են հայտարարվել նաև Շահր բանկը, Մելլաթ բանկը, ինչպես նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին պատկանող Սեփեհր Էներջի Ջահան ընկերությունը:
Հիշեցնենք, որ Իրանի կենտրոնական բանկի վրա տարածվում են նաև ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Անի Վարդանյան






























