Armenian text to speach

Ալեն Սիմոնյանը դատի է տվել Սենոր Հասրաթյանին. ի՞նչ որոշում է կայացրել Դատարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դատական տեղեկատվական համակարգից (Datalex.am) տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի նախկին պատասխանատու, ԶՈՒ գնդապետ Սենոր Հասրաթյանին:

Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Սենոր Հասրաթյանի՝ պահանջելով վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու:

ArmLur.am-ին Հասրաթյանը հայտնեց հետևյալը. «Դատարանից որևէ ծանուցում չեմ ստացել և որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել»:

Տեղեկացնենք, որ հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանում մուտքագրվել է 12.06.2025 թվականին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում ստացվել և դատավոր Սամվել Բաբայանի աշխատակազմին է հանձնվել 17.06.2025 թվականին:

Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ ներկայացված հայցադիմումը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Նման պայմաններում, Դատարանը գտնում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հայցադիմումը վերադարձնելու հիմքը, հետևաբար և հայցադիմումը ենթակա է վերադարձման:

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը որոշել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ Սենորիկ Ռաֆայելի Հասրաթյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու, փոխհատուցում վճարելու պահանջների մասին՝ վերադարձնել։

Հիշեցնենք, որ Սենոր Հասրաթյանը մոտ մեկ ամիս առաջ ֆբ-յան էջով գրառում էր կատարել՝ հիշեցնելով նրա անցյալը: Ըստ մեր տեղեկությունների՝ Ալեն Սիմոնյանը հենց այդ գրառման համար է դատի տվել Սենոր Հասրաթյանին:

Գրառումը՝ ներքևում.

Նանիկ Աղասյան




Լրահոս