ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը ՀՅԴ-ն պատրաստվում է ԱԺ-ում բարձրացնել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԱԺ` չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում քննարկվելու է ԱԺ ՀՅԴ խմբակցության հարցապնդումը` ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ դրանում կառավարության պատասխանատվության մասին: Այնուհետեւ արդեն ՀՅԴ-ն պատրաստվում է հանդես գալ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկով: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին եւս ՀՅԴ-ն համապատասխան հարցապնդում էր ներկայացրել կառավարությանը: Իսկ երբ ԱԺ-ում քվեարկության դրեցին անվստահություն հայտնելու նախագիծը, կոալիցիոն, այդ թվում ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը «դեմ» չեղան, այլ չմասնակցելով քվեարկությանը` ըստ էության, անուղղակի կերպով իրենց լուռ համաձայնությունը հայտնեցին կատարվածին:




Լրահոս