Armenian text to speach

Իրանը հրաժարվել է ԵՄ երեք առաջատարների միջուկային համաձայնագրի առաջարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ՄԱԿ-ում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի շուրջ անկեղծ բանակցությունների, սակայն չի ընդունում սպառնալիքների պայմաններում երկխոսություն։ Նա մերժել է եվրոպական «եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջարկը՝ այն որակելով անիրատեսական և երեսպաշտական, քանի որ նրանք պահանջում են նախապայմաններ, որոնք, ըստ դիվանագետի, պետք է լինեն բանակցությունների արդյունք։

Իրավանին ընդգծել է, որ Իրանը երբեք չի ենթարկվի ճնշման մարտավարությանը, իսկ որպես այլընտրանք աջակցել է Ռուսաստանի և Չինաստանի առաջարկին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կարճ տեխնիկական երկարաձգման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ տարբերակը ավելի կառուցողական քայլ է, որը հնարավորություն կտա դիվանագիտությանը և նոր գործարքի շուրջ փոխըմբռնմանը։

Միաժամանակ Իրավանին եվրոպական երկրների որոշումը անվանել է անխոհեմ և սադրիչ սրացում, որը վտանգում է Իրանի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ և խաթարում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։

 




Լրահոս