Ես ՕԵԿ-ին խորհուրդ չէի տա այդպես վարվել. Լ. Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմ կարծում, թե ՕԵԿ-ի  հեռահար նպատակներն արդյունավետ կլինեն: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց արդեն  Ազգային ժողովի նորանշանակ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Ես նրանց խորհուրդ չէի տա այդպես վարվել, ինձ համար նրանց նեղացկոտության իրավիճակն անհասկանալի է: Որպես պատճառ նշեցին Արթուր Բաղդասարյանի վարչապետ չդառնալը: Նրանց կեցվածքն անհասկանալի է», – նշեց նա:

Պատասխանելով Armlur.am-ի  հարցին, թե այս ամենից հետո քաղաքացիներն ու ընդդիմության ներկայացուցիչները կվստահե՞ն ՕԵԿ-ին, նա նշեց.

«Եթե ազնիվ կեցվածք ընդունի, կկարողանան համագործակցել: Չեմ բացառում, որ ճիշտ կեցվածքը կազդի իր իմիջի վրա», – նշեց նա:

Ալեքսանյանի խոսքով, բնականաբար ՕԵԿ-ն իր քայլով քաղաքական նպատակներ է  հետապնդում, սակայն պատգամավորի խոսքով, չի կարծում, թե այդ  նպատակներն արդյունավետ կլինեն: Որպես նպատակ, նա նշեց նաև առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելը:

Անդրադառնալով ՕԵԿ նախարարների` կուսակցությունից դուրս գալու քայլին, նա նշեց, թե կուսակցությունը պետք է  վեր դասել անձնական նկատառումներից:




Լրահոս