Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրեթե 24 մլն դրամ՝ Էջմիածնի տոնի համար․ իշխանությունից ովքեր կգնան միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես հայտնել էր ArmLur.am-ը այսօր Արմավիրում տոնում են Վաղարշապատի տոնը, որին մասնակցելու է ՔՊ-ի էլիտան և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քաղաքը նշում է իր 2710-ամյակը, որի առթիվ քաղաքում մեծ միջոցառում է կազմակերպվել, որի համար ծախսվել է ընդհանուր առմամբ գրեթե 24 մլն դրամ։

ArmLur.am-ը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ միջոցառման համար մի շարք պայամանագրեր են կնքվել հայտնի արտիստների և երաժշտական խմբեի հետ։

Այսպիսով, Վաղարշապատում այսօր կայանալիք համերգի համար պայմանագիր է կնքվել Ռեինկարնացիա խմբի հետ՝ 60 րոպե տևողությամբ համերգի համար, որը ներառել է ձայնային և լուսային ձևավորումը։ Ծառայությունն ու ելույթն արժեցել են 13 մլն 810 հազար դրամ։

Վաղարշապատի կենտրոնական հրապարակում համերգային ծրագրին մասնակցելու համար Արամ MP3-ին  35-40 րոպե տևողությամբ համերգի համար վճարվել է 5 մլն 400 հազար դրամ։

Էթնո քոլորս խմբին այս համերգին ելույթ ունենալու համար վճարվել է 1 մլն 700 հազար դրամ։

Հոկտեմբերի 8-ին տոնակատարության համար կազմակերպված հրավառության կազմակերպման ծառայություններն արժեցել են 2 մլն 990 հազար 300 դրամ։

Էմմա Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս