Armenian text to speach

ՔՊ խմբակցության պատգամավորները կմեկնեն Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կմեկնեն Թուրքիա. կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 16-20-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանին»,- նշվում է կարգադրությունում։

Մարիամ Հաջի-Հակոբյանն ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի կինն է։




Լրահոս