Armenian text to speach

Միրզոյանն ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդիրը: Միրզոյանն այս մասին տեղեկացրեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Հաստատված խաղաղության պայմաններում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում մնում են հարցեր, որոնք լուծված չեն, առաջինը՝ Բաքվում պահվող պատանդառված անձանց ազատ արձակման հարցն է: Ամենօրյա աշխատանք է իրականացվում, որը ոչ միշտ է տեսանելի և արդյունավետ: Այս պահին ևս ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում լավ նորություններ կունենանք: Բառացիորեն երեկ Շարմ Էլ Շեյխում ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք նաև այս հարցը: Հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում»,- ասաց Միրզոյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունն Ադրբեջանում՝ Միրզոյանը կարևոր է համարում երրորդ երկրների մասնակցությունը հատկապես պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում:




Լրահոս