Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի հետքերով 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի», 1 հոգի՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ։ Հայտնաբերվել են արնանման հետքեր: Armlur.am-ը դեպքի վայրում է եղել :
shamshyan.com-ի տվյալներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչ 21-ամյա Ռաֆայել Մ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լևոն Թ.-ն, իսկ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս.-ն:





























