Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ArmLur.am-ը հայտնում է, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են «Nissan Murano» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում իրականացնում են հերթապահություն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդնորի և վիրավորների ինքնությունը։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդներն են։






























