ՆԳՆ-ից հայտնում են, որ ժամը 10․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։
Հիշեցնենք․ հոկտեմբերի 27-ին ժամը 16։30-ին, դեռևս անհասկանալի պայմաններում, անհետացել է Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովը։ Ինչպես հարազատներն են հայտնում երեխան անհետացել է տան մոտակայքից, նրա հետ էր 4-ամյա եղբայրը, որը խոսել չի կարողանում։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























