Ակադեմիական քաղաք կառուցելու խոստում տված ՀՀ Կառավարությունը տապալել է դպրոցաշինության պրոպագանդված ծրագիրը:
ArmLur.am-ը ուսումնասիրելով ՀՀ կառավարության կրթական շինարարական մասշտաբային ծրագրերը, պարզեց, որ փաստաթղթերով նախատեսված էր կառուցել 284 դպրոց (որոշ դպրոցներ ծրագրից դուրս են եկել), սակայն մինչ օրս կառուցվել է ընդամենը 59 դպրոց։ Դրանցից
• 33-ը՝ ամբողջությամբ նոր են կառուցվել,
• 26-ը՝ վերակառուցվել։
ArmLur.am-ը տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից, որ ծրագրի ավարտին մնացել է ընդամենը մեկուկես ամիս և պաշտոնապես ֆիքսված 284 դպրոցիղ 225 դպրոց դեռ չի կառուցվել։ Ու չի էլ կառուցվի՝ չեն հասցնի 1.5 ամսում կառուցել:
Այսպիսով՝ ծրագիրը կատարվել է ընդամենը 20 տոկոսով, ինչը փաստում է՝ խոստացված կրթական հեղափոխությունը դեռևս մնացել է թղթի վրա։
Սոնա Գրիգորյան
























































































