ՀԾԿՀ-ն շարունակում է քննարկել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը։
Նիստը մեկնարկել էր երեկ․ հանձնաժողովի նախագծով առաջարկվել է դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան։ Հանձնաժողովի աշխատակազմը երեկ ներկայացրեց ծավալուն փաստաթուղթ, որով, ըստ նրանց, կան բոլոր հիմնավոր պատճառներն ու խախտումները՝ ընկերության լիցենզիան դադարեցնելու համար։
Լրագորղների հարցերին ՀԷՑ-ի (Հայաստանի էլեկտրական ցանցեր) ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ասաց․ «Ես այսօր որևէ քոմենթ չեմ տալու, ազատեք իմ անձնական տարածքը․ թողեք աշխատենք»։
Մանրամասները՝ տեսանյութում․





























