Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուրծք տվող երեխայի մորը կալանքի տարած դատավորը դատի է տվել ԲԴԽ-ին․ ինչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը, որը կալանքի էր տարել կուրծք ուտող երեխայի մորը՝ Լիանա Հարությունյանին, այսօր ԲԴԽ-ի դեմ հայց է ներկայացրել ու գումար է պահանջում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատավոր Արշակ Մաթեւոսյանը դատի է տվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմին եւ պահանջում է պարտավորեցնել օրենքով սահմանված հավելավճարը վճարել և ռեզերվային դատավորի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը վճարովի արձակուրդ տրամադրել և աշխատանքային տարիներում ներառելու մասին:

Հիշեցնենք, որ դատավորը այս տարի աչքի ընկավ սկանդալային որոշմամբ: Կուրծք ուտող երեխայի մորը՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոց բացակալելու արգելքը փոխելու համար դատավոր Արշակ Մաթևոսյանը հիմնավորել է հետևալ կերպ. մեջբերում դատական ակտից` «Լիանա Հարությունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել 2025 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից…»:

Այս դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց, ինչից հետո որոշում կայացվեց կնոջ խափանման միջոց կալանքը փոխել։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս