Armenian text to speach

Պարտատոմսերի առցանց ձեռքբերում AEB Mobile-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայէկոնոմբանկը, ընդլայնելով  թվային  ծառայությունների շրջանակը, AEB Mobile հավելվածի և AEB Online համակարգի օգտատերերին առաջարկում է ձեռք բերել Հայէկոնոմբանկի թողարկած  դրամային և դոլարային պարտատոմսեր:

Պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմաններն են.

Դրամային պարտատոմսերի դեպքում.

 

  • տարեկան եկամտաբերություն՝ 10.50%,
  • մարման ժամկետ՝ 36 ամիս,
  • անվանական արժեք՝ 10,000 դրամ,
  • թողարկման ծավալ՝ 3.0 մլրդ դրամ,
  • առաջարկը գործում է ս.թ. սեպտեմբերի 30-ից մինչև 2026թ. փետրվարի 28-ը:

 

Դոլարային պարտատոմսերի դեպքում.

 

  • տարեկան եկամտաբերություն՝ 5.50%,
  • մարման ժամկետ՝ 36 ամիս,
  • անվանական արժեք՝ 100 ԱՄՆ դոլար,
  • թողարկման ծավալ՝ 5.0 մլն ԱՄՆ դոլար,
  • առաջարկը գործում է ս.թ. սեպտեմբերի 17-ից մինչև 2026թ. փետրվարի 17-ը:

 

Արժեկտրոնների վճարումն իրականացվում  է կիսամյակային պարբերականությամբ:

Պարտատոմսեր կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։

«Հայէկոնոմբանկը ձգտում է թվային լուծումների միջոցով ներդրումային հնարավորություններն ավելի մատչելի, թափանցիկ և հարմար դարձնել իր հաճախորդների համար: Պարտատոմսերում ներդրում կատարելու այս առցանց գործիքը նախատեսված է ինչպես փորձառու ներդրողների, այնպես էլ սկսնակների համար, ովքեր կայուն եկամտով և ցածր ռիսկայնությամբ ներդրումային տարբերակ են փնտրում: Ընդհանուր առմամբ, AEB Mobile-ով պարտատոմսեր ձեռբերելու գործիքը թույլ կտա ապահովել ներդրումների հասանելիությունը և ընդլայնել թվային ֆինանսական ծառայությունների շրջանակը», – նշում է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ռուբեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ պարտատոմսերի դիմաց վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման: Պարտատոմսերով ներգրավված միջոցները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս