ArmLur.am-ը գրել էր, որ նոյեմբերի 17-ին զինված և դիմակավորված անձը մտել է ՀՀ բանկերից մեկը, հափշտակել միլիոններ և փախել։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Շինարարների փողոցում, և մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, զինված անձը բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի։
Մեզ հայտնի դարձավ, որ բանկից հափշտակություն իրականացրած անձին հայտնաբերել են, և նա իրավապահներին հայտնել է, որ ապառիկով գնում է կատարել, և բանկը իր վրա ավել գումար է հաշվարկել։ Արդյունքում ինքը մտել է բանկ՝ իր ավել վճարած գումարը հետ ստանալու համար։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























