ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է սպասարկման բացառիկ պայմաններ պրեմիում հաճախորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում հաճախորդներին և իրենց ընտանիքի անդամներին առաջարկում է օգտվել «Փրայմ» և
«Արտոնություն» փաթեթներից, որոնք հաճախորդներին ընձեռում են ֆինանսական միջոցների կառավարման բացառիկ
հնարավորություն, բարձրակարգ անհատական սպասարկում և արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտներ:
Մասնավորապես, «Փրայմ» փաթեթի շրջանակներում հաճախորդին տրամադրվում է բազմարժութային պրեմիում դասի Visa
Infinite վարկային քարտ, իսկ «Արտոնություն» փաթեթը հիմնված է պրեմիում դասի Mastercard World Black Edition
վարկային քարտի վրա, որոնք առանձնանում են վարկավորման շահավետ պայմաններով, բարձրակարգ սպասարկմամբ և
ակումբային բացառիկ ծրագրով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդները կարող են օգտվել անհատական ​​մենեջերի
ծառայությունից, որը երաշխավորում է հարմարավետ և որակյալ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին անհատական
​​մոտեցմամբ՝ հաշվի առնելով հաճախորդի կարգավիճակը և պահանջմունքները:

«Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդների կողմից ներդրվող ավանդների դիմաց Բանկը տրամադրում է
բարձր տոկոսադրույք, 50% զեղչ Բանկի անհատական ​​պահատուփերում թանկարժեք իրեր պահելիս, արտարժույթի
փոխարկման արտոնյալ փոխարժեք, ճանապարհորդությունների ընթացում բժշկական ապահովագրություն և շատ այլ
արտոնություններ:

«Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդներին տրամադրվում են նաև վարկավորման արտոնյալ պայմաններ և
սակագներ: Հաճախորդները կարող են օգտվել մինչև 55 օր արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտից, ինչպես նաև
արտոնյալ պայմաններով ձևակերպել հիփոթեքային վարկեր, ավտովարկեր և այլն:

Բանկի «Փրայմ» և «Արտոնություն» մասնաճյուղերում պրեմիում հաճախորդները կարող են լուծել ոչ միայն իրենց
ֆինանսական հարցերը, այլ նաև անցկացնել աշխատանքային հանդիպումներ կամ պարզապես հանգստանալ մեկ բաժակ
սուրճի շուրջ՝ հարմարավետ միջավայրում:

Բանկն ապահովում է գաղտնիության և հաշիվների պահպանման անվտանգության բարձր մակարդակ, ինչպես նաև
առաջարկում է հաճախորդներին ներդրումների իրականացման և կապիտալի բազմապատկման հուսալի գործիքներ՝ Բանկի
բրոքերային ծառայությունների և ստանդարտացված ոսկու ձուլակտորների գնման միջոցով:

«Փրայմ» փաթեթի լրացուցիչ արտոնություններն են. տարեկան 6 անվճար մուտք ամբողջ աշխարհի օդանավակայանների
Lounge գոտիներ, անվճար ճանապարհորդական ապահովագրություն` մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար ծածկույթով, մինչև
25% զեղչ և հատուկ առաջարկներ աշխարհի 900 հյուրանոցներում՝ «Luxury Hotel Collection» ծրագրի
շրջանակներում հյուրանոցներ ամրագրելիս, «Կոնսյերժ» ծառայություն` տրանսպորտային միջոցների և զվարճանքի
տարբեր միջոցառումների տոմսերի ամրագրման հնարավորությամբ, հյուրանոցներում ազատ համարներ գտնելու և նվերների
առաքման աջակցություն, ChatBot ծառայություն. փաթեթի բոլոր արտոնությունների մասին տեղեկատվության տրամադրում
մեկ հարթակում` Telegram և Viber հավելվածների միջոցով:
«Արտոնություն» փաթեթի առավելություններն են. տարեկան 1 անվճար մուտք ամբողջ աշխարհի օդանավակայանների
Lounge գոտիներ, անվճար ճանապարհորդության ապահովագրություն` մինչև 30,000 Եվրո ծածկույթով, Boingo Wi-Fi
ծառայություն` ճանապարհորդելիս անսահմանափակ հասանելիություն Wi-Fi ցանց ամբողջ աշխարհում, ներառյալ անլար
ինտերնետ ինքնաթիռում:

Փաթեթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝
https://www.vtb.am/am/privilege/ և https://www.vtb.am/am/private/
կամ զանգահարելով «Փրայմ» մասնաճյուղ 010 585985 և «Արտոնություն» մասնաճյուղ 010 606090
հեռախոսահամարներով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս