Արտաքսված հայերը կարող են վերադառնալ Ղրիմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմից արտաքսված ժողովուրդների վերադարձի մասին հրամանագիրը հնարավորություն է տալիս առնվազն 20 հազար հայի Ղրիմ վերադառնալ. գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանին:

«Ռուսաստանի նախագահի հրամանագրի համաձայն՝ մշակվելիք դաշնային ծրագիրը հույս է տալիս մեզ, որ մեր ժողովրդի վերադարձը Ղրիմ հնարավոր կդառնա, և առնվազն 20 հազար հայ, ովքերարտաքսվել են 40-ական թվականներին, կվերադառնան Ղրիմ», – հայտարարել է Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ հայերի վերադարձն իրականացնելու համար նրանց պետք է ապահովեն բնակելի թաղամասերով, և այդ գործընթացը պետք է իրականացվի հաշվարկված՝ փուլ առ փուլ:




Լրահոս