Armenian text to speach

Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. արցախցիները ցույց են անելու ԱՄՆ փոխնախագահի այցի ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր՝ փետրվարի 9-ին, հավաք են իրականացնելու Հանրապետության հրապարակում՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց՝ Բաքվում պատանդառված հայ գերիների ազատ արձակման պահանջով։

Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։

«Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է։
Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին՝ համերաշխությամբ և պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը և ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։
Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է»,- գրված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Բաքուն հրապարակել է Արցախի ռազմաքաղաքաղակն ղեկավարության եւ մի քանի այլ հայ գերիների նկատմամբ ծանր ու ապօրինի դատավճիռները։

Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային Ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության նախկին նախարար, ՊԲ նախկին հրամանատար ու գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, ԱՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով նրանց 65 տարին լրացած լինելու հանգամանքը։
Մյուս գերիներին Բաքուն դատապարտել է 15-19 տարվա ազատազրկման։

Նանիկ Աղասյան




Լրահոս