Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնասպան եղած նախկին դատախազի դեպքով հարուցվեց քրեական գործ․ ինչ են փորձում պարզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փետրվարի 22-ին Հաղթանակ կամրջից ինքնասպանության դիմած նախկին դատախազի դեպքով քրեական գործ հարուցվեց:

ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։

ArmLur.am-ին ինքնասպան եղած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի ողբերգական դեպքից մանրամասներ էր հայտնել։ Մասնավորապես, նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի մտերիմները պատմել էին, որ նա հոգեբանորեն խիստ ընկճված վիճակում է եղել, քանի որ ազատել էին իր հարազատ դատախազական համակարգից:

Հիշեցնենք, որ նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024 թվականին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Արդյունքում, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս