Armenian text to speach

Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանում ահաբեկչությանը նպաստելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Պավել Դուրովի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ռուսական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայությանը (FSB)։

Ըստ հրապարակումների՝ Դուրովը մեղադրվում է ահաբեկչական գործունեությանը նպաստելու, ինչպես նաև ռուսական կարգավորող մարմնի՝ Ռոսկոմնադզորի ավելի քան 150 հազար պահանջներին չարձագանքելու մեջ՝ անօրինական բովանդակությունը հեռացնելու վերաբերյալ։

ՌԴ ԱԴԾ-ն պնդում է, որ 2022 թվականից ի վեր Telegram-ը օգտագործվել է ավելի քան 153 հազար հանցագործության համար, այդ թվում՝ ահաբեկչության և ծայրահեղականության հետ կապված դեպքերում։
Այս ֆոնին՝ Ռուսաստանում ուժեղացվել են Telegram-ի նկատմամբ սահմանափակումները․ հավելվածի զանգերի գործառույթը սահմանափակվել է, իսկ փետրվարից՝ դանդաղեցվել է դրա աշխատանքը մի շարք շրջաններում։ Դուրովը հայտարարել է, որ ճնշումները միտված են քաղաքացիներին պետական աջակցությամբ ստեղծված Max մեսենջերին անցնելու պարտադրելուն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը նախկինում ևս փորձել էր արգելափակել Telegram-ը, սակայն 2020 թվականին սահմանափակումները հանվել էին։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս