ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ նախատեսված է 128.9 մլն դրամ կամ 320 հազար դոլար ծախսել կենսաթոշակների մասին հանրային իրազեկման ծրագրի իրականացման համար, իսկ 847 մլն դրամ կամ 2.1 մլն դոլար էլ նախատեսված է ծախսել հանրային հատվածի կառավարման իրականացման եւ ծառայությունների մատուցման կատարելագործման նպատակով: Փաստորեն, առաջիկայում կառավարությունը ձեռնամուխ է լինելու դասախոսությունների շարքի` հասարակությանը բացատրելու, թե ինչ լավ բան է կուտակային կենսաթոշակային համակարգը կամ ինչպես պետք է կառավարել ու որակյալ ծառայություններ մատուցել: Մինչդեռ այդ ծրագիրը կարելի է որակել որպես գումարների վատնում, որովհետեւ ակնհայտ է` այն լայն հնարավորություն է տալիս իշխանություններին դասախոսությունների անցկացման կամ բուկլետների ու բրոշյուրների տպագրման անվան տակ լուրջ «ատկատներ» ապահովելու:




Լրահոս