Սգում է Իրանը։ Փետրվարի 27-ի առավոտյան Իսրայելը վերսկսեց իր պատերազմական գործողությունները Իրանի նկատմամբ՝ հրթիռակոծության թիրախում պահելով անգամ քաղաքացիական մի շարք շինություններ՝ դպրոցներ, հիվանդանոցներ, անգամ ծննդատներ։
Իսրայելի եւ ԱՄՆ-ի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 170 իրանցի աշակերտ եւ ուսուցիչ։ Իսրայելի և ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է 7 իրանցի գեներալ։
Փետրվարի 28-ի ուշ երեկոյան իսրայելական լրատվամիջոցները գրում էին Իրանի հոգեւոր առաջնորդի զոհվելու մասին։ Մարտի 1-ի առավոտյան Իրանը պաշտոնական հաստատեց զոհվել է Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեն։ Նա սպանվել է իր իսկ աշխատավայրում։ Իր հետ զոհվել են նաեւ իր դուստրը, փեսան, հարսը եւ 14 ամսական թոռնուհին։
Այաթոլլահի զոհվելուց հետո Իրանը ջիհադ է հայտարարել Իսրայելին, բարձրացրել իր վրեժի դրոշը, նաեւ սգո դրոշը՝ հայտարարելով 40-օրյա սուգ։
Հոգեւոր առաջնորդի սպանությունից հետո Իրանում ձևավորվել է ժամանակավոր ղեկավարության խորհուրդ, որի անդամներն, իրենց իսկ խոսքով, լավագույնս կկատարեն իրենց պարտականությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նշել է, որ Իրանի դեմ այս գործողությունները տևելու են առնվազը 4 շաբաթ։ Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունները մինչև գործողության նպատակների իրականացումը։
Իր հերթին Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին էլ հայտնել է, որ Իրանն է որոշելու, թե երբ ավարտվի այս պատերազմը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























