Պենտագոնը ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայի օդային տարածքը խախտելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ռազմական ինքնաթիռն ապրիլի 25-ին մի քանի անգամ խախտել է Ուկրաինայի օդային սահմանը. հայտարարել է Պենտագոնը, գրում է ria.ru-ն:

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ինքնաթիռը մի քանի անգամ ներխուժել է Ուկրաինայի օդային տարածք:

Պենտագոնի ներկայացուցիչը նաև կոչ է արել Ռուսաստանին «քայլեր ձեռնարկել Ուկրաինայում իրավիճակի թեժացումը կանխելու համար»:

«Մենք փորձեցինք տեղեկացնել, որ մեր նախարարը ցանկացած ժամի պատրաստ է զրուցել, բայց պատասխան չստացանք»,- պնդել է Ուորենը:

Ավելի վաղ ապրիլի 25-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես էր եկել հայտարարությամբ, ուր Կիևի իշխանությունների գործողություններն անվանել էր «պատժիչ գործողություններ և հանցագործություն սեփական ժողովրդի հանդեպ»:




Լրահոս