Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Factor-ի արձագանքը՝ Ալեն Սիմոնյանին ուղեկցող ՊՊԾ աշխատակիցների՝ վթարային իրավիճակ ստեղծելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Factor.am-ը ևս արձագանքել է ArmLur.am-ի՝ երթևեկության ընթացքում Ալեն Սիմոնյանին ուղեկցող ՊՊԾ աշխատակիցների պահվածքի մասին հրապարակմանը։

Հրապարակմամբ մասնավորապես նշվում է․

«Երեկ «Armlur» լրատվականը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոմեքենային ուղեկցող Toyota Prado-ն շեշտակի վարում քաղաքացու մեքենայի ուղղությամբ։ Լրատվականի փոխանցմամբ՝ այս դրվագին նախորդել են Սիմոնյանին սպասարկող թանկարժեք BMW-ի և Toyota Prado-ի կտրուկ մանևրները։ ԱԺ խոսնակը, սակայն, մեքենայում չի եղել։ «Խցանման մեջ էր հայտնվել նաև Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը՝ գերթանկարժեք BMW-ն և ուղեկցող Toyota Prado-ն։ Սակայն, չհամակերպվելով այն մտքի հետ, որ իրենք նույնպես կարող են հայտնվել նույն խցանման մեջ սովորական քաղաքացիների հետ, շուրջ կես ժամ շարունակ ազդանշանում էին և վարորդներից ճանապարհ պահանջում, որպեսզի երթևեկեն արտահերթ»,- նշվում է հրապարակման մեջ։

Ըստ լրատվամիջոցի հրապարակած կադրերի՝ իրավիճակն ավելի է լարվել, երբ մեքենաները շարժվել են դեպի Մյասնիկյան պողոտա։ Էստակադայում հայտնվել են «Armlur»-ի աշխատակցի մեքենայի հետևում և անդադար ազդանշաններով, բարձրախոսներից բղավելով ճանապարհ պահանջել։  «Չգիտակցելով, որ տվյալ թունելը միակողմանի է, և կա միայն մեկ երթևեկելի գոտի, ուստի ճանապարհ զիջելը տեխնիկապես անհնարին է: Բացի այդ, դուրս գալով թունելից՝ մի քանի հարյուր մետր դեպի աջ հոծ գիծ է և վերադասավորվելն արգելվում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների համաձայն»,- գրում է «Armlur»-ը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում




Լրահոս